Երգիչ Վալերի Լեոնտևը վերակենդանացման բաժանմունքում է

16:32, 28 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված երգիչ Վալերի Լեոնտևը վերակենդանացման բաժանմունքում է. Ուլյանովսկի նրա համերգը չեղյալ է հայտարարվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով 1ul.ru կայքը, երգիչն արդեն երրորդ անգամ «չի հասնում» Ուլյանովսկ: Նրա համերգը պետք է անցկացվեր Լենինի հուշարձան-թանգարանում: Ուլյանովյան առաջին պորտալի թղթակիցը տեղեկացել է, որ երեկ երգիչը հոսպիտալացվել է շտապօգնության կողմից և ծանր վիճակում տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:

Չեղյալ է հայտարվել նաև երգչի համերգային շրջագայությունը: Մարտի 28-ին Լեոնտևը պետք է հանդես գար Ուլյանովսկում, իսկ մարտի 29-ին՝ Դիմիտրովգրադում: Ուլյանովսկի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին, և դրանք հնարավոր է հետ տալ: 


© 2009 ARMENPRESS.am