Կիեւում կայացել է ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

15:15, 27 Մարտ, 2015

ԿԻԵՎ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խորհրդարանի գրադարանում կայացել է «Հիշողության հարյուր գարուն» խորագրով ցուցահանդեսի բացումը` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անալիտիկան», միջոցառման շրջանակում ցուցադրվել են լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր: Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Ուկրաինայի հայերի միության անդամները, մտավորականներ:

Նույն օրը Ուկրաինական տանը կայացել է եւս մեկ ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնի տարելիցին:


© 2009 ARMENPRESS.am