«Դինամո»-ն Բերեզովսկուն ցանկանում է պահել իր շարքերում

10:26, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դինամո»-ի մարզական տնօրենի խոսքով` ակումբը ցանկանում է, որ Ռոման Բերեզովսկին մնա թիմում:

«Բերեզովսկին հրաշալի մարդ է և պրոֆեսիոնալ է։ Չի էլ զգացվում, որ նա 41 տարեկան է` աշխատում է բոլորի պես, չի ընկրկում: Ռոմանին հարգում են ամենքը, իսկ երիտասարդների համար նա իսկական օրինակ է: Մենք ցանկանում ենք նրան պահել ակումբում որպես  դարպասապահների մարզիչ ևս: Ամեն բան կախված է Բերեզովսկու որոշումից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գուրամ Աջոևի խոսքը փոխանցում է մոսկովյան «Իզվեստիա» պարբերականը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկու պայմանագրի ժամկետը մայրաքաղաքային ակումբի հետ լրանում է մրցաշրջանի ավարտին:


© 2009 ARMENPRESS.am