Իսպանական Պինտո քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

17:07, 26 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը մարտի 26-ին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը»:


© 2009 ARMENPRESS.am