Ալմելոյում բացվել է Հայոց ցեղասպանությանն ու ասորիների ջարդերին նվիրված ցուցահանդես

17:47, 13 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Ալմելո քաղաքի հանրային գրադարանում մարտի 12-ին բացվել է Հայոց ցեղասպանությանն ու ասորիների ջարդերին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ալեմլոյի հայ և ասորի համայնքների կողմից կազմված «1915» կոմիտեի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսի բացմանը ելույթով են հանդես եկել Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը, Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Հայ Դատի ներկայացուցիչ Մինաս Արսենյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության 8 բաղադրիչները, Հայոց ցեղասպանության աշխարհագրությունը, համաշխարհային մամուլի առաջին էջերի անդրադարձերը հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը, ինչպես նաև ասորիների ջարդի վերաբերյալ տվյալները:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 21-ը:  


© 2009 ARMENPRESS.am