Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրերով պարգեւատրեց աչքի ընկած մի խումբ կանանց

21:29, 6 Մարտ, 2015

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց  մարզի կրթության, առողջապահության  ոլորտների եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  բոլոր  ստորաբաժանումների  կանանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, երկարամյա անբասիր եւ հայրենանվեր աշխատանքի համար Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետի շնորհակալագիր հանձնեց Գավառի թիվ 2 միջնակարգ  դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանին, Վարդենսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Խլոյանին, Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Թամարա Սողոյանին,  Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն  Լուսինե Հովհաննիսյանին, Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանին, Վարդենիսի պոլիկլինիկայի տնօրեն Աշխեն Խլոյանին, Սեւանի պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանին, Մարտունու  պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի համակարգող Լենա Հովհաննիսյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի մանկաբույժ Արմենուհի Սարիբեկյանին, Սարուխանի ամբուլատորիայի տնօրեն Մելանյա Գեւորգյանին:

«Հայ կինն ի վերուստ եղել է իր ընտանիքի պաշտպանը: Նա հայ տղամարդու հետ հավասար կիսել է իր ազգի ու ընտանիքի առջեւ ծառացած շատ ու շատ դժվարություններ եւ    կարողացել հաղթահարել դրանք: Մեր մայրերի ու քույրերի շնորհիվ են հայ  ընտանիքներն ամուր ու անսասանեւ ես համոզված եմ, որ այդ ավանդույթը շարունակական կլինի»,- իր շնորհավորական խոսքում նշեց մարզի ղեկավարը:

Պարգեւատրված կանայք ուշադրության արժանացնելու համար շնորհակալություն հայտնեցին  մարզի ղեկավարությանը՝   մաղթելով մեր երկրին խաղաղություն, հայրենի սահմաններին՝ ամրություն, իսկ մանկավարժին, բուժաշխատողին, պետական ծառայողին եւ այլ ոլորտների աշխատողներին՝ պատվաբեր գործունեություն:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am