ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Բաքու

19:02, 6 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Վալտերը մարտի 12-13-ին կլինի Բաքու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ռ.Վալտերը պլանավորում է այցի ընթացքում հանդիպել Ադրբեջանի Նախագահի, խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների հետ:

Նշվում է, որ Ռ.Վալտերն այցի արդյունքներով հանդես կգա ԼՂ մասին զեկույցով:

ԵԽԽՎ զեկուցողի ԼՂՀ այցի հնարավորության մասին չի հաղորդվում: Հայտնի չէ, թե առանց ԼՂՀ այցելելու, ինչ՞ զեկույց կարող է նա ներկայացնել ԼՂՀ մասին:


© 2009 ARMENPRESS.am