Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է

17:48, 6 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մարտի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 


© 2009 ARMENPRESS.am