«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 800 հազար դոլարի առքուվաճառք

16:37, 6 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում մարտի 6-ին կատարվել է 800 հազար դոլարի առքուվաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 481.00 դրամ, պահանջարկը` 480.02  դրամ:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 2 մլրդ 200 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 16.50, պահանջարկը` 14.50  տոկոս, միջին տոկոսադրույքը` 15.5000:

Փետրվարի 11-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, 13-ին` 479.25 դրամ, 14-ին և 15-ին գործարք չի կատարվել: Փետրվարի 16-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.25 դրամ, 17-ին` 479.68 դրամ, 18-ին` 479.26 դրամ, 19-ին, 20-ին, 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Փետրվարի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.54 դրամ, 24-ին` 479.63 դրամ, 25-ին` 480.00 դրամ: Փետրվարի 26-28-ը և մարտի 1-2-ը գործարք չի կատարվել: Մարտի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.00 դրամ, մարտի 4-ին և 5-ին գործարք չի կատարվել:

 


© 2009 ARMENPRESS.am