Վիկ Դարչինյանը` մեքսիկացի Իվան Մորալեսի մասին

13:26, 6 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեթև քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի կարծիքով, մեքսիկացի Իվան Մորալեսը վախենում է իր հետ մենամարտել:

«Իմ կարծիքով, Մորալեսը միտքը փոխել է և չի ուզում մենամարտել ինձ հետ: Նա վախենում է ինձնից և չի կարծում, որ կհամաձայնեմ թեթև քաշային կարգում մենամարտել իր հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դարչինյանի խոսքը մեջ է բերում Fightnews կայքը:

Դարչինյանը տարել է 40 հաղթանակ, զիջել 7 մենամարտում, մեկն ավարտել է ոչ-ոքի: Փետրվարի 7-ին մեքսիկական Չետումալում կայացած մենամարտում 52,2 կգ քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը հաղթել էր մեքսիկացի Խուան Խիմենեսին:


© 2009 ARMENPRESS.am