Սիս գյուղում տեղի է ունեցել ինքնասպանություն

10:11, 6 Մարտ, 2015

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտ 5-ին ժամը 21:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Մասիսի ոստիկանության բաժնի կապիտան Լեւոնյանից այն մասին, որ Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղի Արցախի փողոցի 8-րդ փակուղու 2-րդ տան բակում գտնվող թթենուց պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել քաղաքացի:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 1972 թվականին ծնված Վարդան Վոլոդյայի Դիլարյանի դին, ում մահը վրա է հասել 18:00-ից մինչեւ 20:00-ի սահմաններում: Դիլարյանի դին տեղափոխվել է դիահերձարան: Ընթանում է հետաքննություն:

Լիլիթ Մաճկալյան


© 2009 ARMENPRESS.am