Քուչակ գյուղի գերեզմանատան մոտ «Օպել»-ն արգելափակվել է ձյան մեջ

10:10, 6 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 6-ին` ժամը 02.30-ին, ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի գերեզմանատան մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Թ. Գ.-ի «Օպել» մակնիշի 10ՕC322 պետհամարանիշի ավտոմեքենան: 


© 2009 ARMENPRESS.am