Լիբանանի բանակը Բեքաայի շրջանում է հայտնաբերել է ԻՊ-ի վտանգավոր ահաբեկիչներից մեկին

17:48, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան բանակը մարտի 5-ին Բեքաայի շրջանի հիվանդանոցներից մեկում հայտնաբերել է «Իսլամական պետության» հետ կապված վտանգավոր ահաբեկիչներից մեկին. նա այդտեղ է հայտնվել վերջերս Ռաս Բաալբեք շրջանում մարտերի ընթացում վիրավորվելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի Ազգային տեղեկատվական գործակալությունը, Հուսեյն Ղարլին մասնակցել է Արսալում լիբանանյան բանակի դեմ վերջերս տեղի ունեցած մարտերին:

Լիբանանյան բանակը ևս 2 ահաբեկիչների հայտնաբերել է Արսալի շրջանում:

Նախօրեին լիբանանյան բանակը ռմբակոծել է Արսալի բարձունքներում գտնվող զինված խմբավորումներ դիրքերը:

Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին, սիրիա-լիբանանյան սահմանի մոտ գտնվող Արսալի շրջանում լիբանանյան բանակի և զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բանակի 5 զինվորներ են վիրավորվել, այդ թվում՝ մեկ սպա:

Սիրիական հակամարտության շուրջ 4 տարիների ընթացքում սիրիա-լիբանանյան սահմանամերձ տարածքներում հաճախակի բախումներ են ընթանում: Լիբանանն ամրապնդել է իր ուժերը սահմանին՝ փորձելով խուսափել ԻՊ-ի հնարավոր ներխուժումներից:

 

 


© 2009 ARMENPRESS.am