Երևանում «Նիսան»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու

17:24, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 4-ին` ժամը 00.30-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 89 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am