«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալները նույնականացման քարտեր են ստացել

16:58, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, մարտի 4-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 19 դատապարտյալ ևս ստացել են նույնականացման քարտեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից, դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն: Գործընթացը շարունակվում է:


© 2009 ARMENPRESS.am