Դոլարը կրկին թանկացել է

16:22, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մարտի 5-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով` կազմելով 479.54  դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է  3.96  դրամով և կազմել 529.22 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել  է 0.01 դրամով` կազմելով  7.77 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.66  դրամով և կազմել 730.87 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 5-ին կազմել է 18 հազար 493.37  դրամ, արծաթի գինը՝ 251.61  դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 161.89 դրամ:


© 2009 ARMENPRESS.am