Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը վերադառնում Է թատրոն

15:03, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը, որի 60 տարին լրանում Է այս ամսին, առաջին ելույթը կունենա Բրոդվեյում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hollywood Reporter հանդեսին, Ուիլիսը կմարմնավորի գրող Փոլ Շելդոնին ըստ Սթիվեն Քինգի «Միզերի»(Misery) գրքի բեմադրված ներկայացման մեջ:

Իր դերասանական  կարիերայի սկզբում Ուիլիսը մի քանի տարի աշխատել Է ոչ մեծ եւ քիչ հայտնի թատրոններում: Այնուհետեւ նա անցել Է հեռուստատեսություն, որտեղ հիմնականում նրան բաժին  են ընկել Էպիզոդիկ կատակերգական դերեր:

Սակայն անսպասելիորեն դերասանին հրավիրել են գլխավոր դերը խաղալու «Ամուր կաղին» (Die Hard)  մարտաֆիլմում, որից ավելի վաղ հրաժարվել Էր Առնոլդ Շվարցենեգերը: 1988 թվականին «Ամուր կաղին» ֆիլմի Էկրան բարձրանալուց ի վեր Ուիլիսն արաժանացել Է համաշխարհային հռչակի:

Այժմ, շատ տարիներ անց, նա վերադառնում Է թատրոն: Բայց այս անգամ՝ Բրոդվեյ: Նրա հետ մեկտեղ բեմահարթակ դուրս կգա Էլիզաբեթ Մարվելը՝ չորս «Օբի» (Obie) թատերական մրցանակների դափնեկիրը «Կնոջ լավագույն դերի համար», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am