Հայաստանի Հյուսիսային մաքսակետերը կհամալրվեն նոր տեխնիկայով

12:06, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք Քամփնի» ՍՊԸ-ի միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի» նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ Հյուսիսային մաքսակետերի վերանորոգման աշխատանքների համատեքստում մաքսային հսկողության իրականացման շրջանակում համապատասխան սարքավորումների ապամոնտաժմամբ պայմանավորված` հրատապ կերպով անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել մաքսային զննման շարժական ռենտգեն  և այլ սարքավորումներ, որոնք իրենց կիրառական օգտագործումը կարող են ապահովել նաև ապագայում` ըստ անհրաժեշտության տեղափոխման միջոցով:

 Մատակարարման պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 մլն 274 հազար դոլար: 


© 2009 ARMENPRESS.am