Գյուղատնտեսության նախարարը խորհուրդ տվեց չշտապել ծառերի էտի հարցում

18:14, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ այգետերերին խորհուրդ տվեց չշտապել ծառերի էտի հարցում, քանի որ մոտակա օրերին ջերմաստիճանi նվազում է կանխատեսվել: Ջանֆիդա համայնքում նախարարը ծանոթացավ ծիրանի այգու էտի գործընթացին և զրուցեց այգետերերի հետ:

Սերգո Կարապետյանը նշեց, որ եթե եղանակային պայմանները փոխվեն, կարող է ցրտահարության վտանգ առաջանա, սակայն խորհուրդ տվեց չշտապել խոսել այդ մասին: «Չնայած եղանակը այս պահին լավ է, սակայն պետք չէ շտապել և էտ կատարել: Մոտակա օրերին ջերմաստիջանը կարող է նվազել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Այգետերն էլ նկատեց, որ իրենք հասկանում են այդ վտանգը, սակայն ծառներն արդեն բողբոջում են և իրենք չեն կարող սպասել: «Եթե հիման չանենք այս աշխատանքը, հետո կարող է ուշ լինել: Ծիրանենիների բողբոջները մի քանի օրից կարող են բացվել»,- նշեց նա:

Նախորդ տարվա մարտի 30-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում առատ ձյուն տեղաց և օդի ջերմաստիճանը նվազեց 10-12 աստիճանով։ Արդյունքում ծառները ցրտահարվեցին, և ծիրանի բերքի մոտ 80-90 տոկոսը վնասվեց:


© 2009 ARMENPRESS.am