Curiosity մարսագնացը վթարի պատճառով դադարեցրել Է աշխատանքը

16:44, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Curiosity մարսագնացը դադարեցրել Է իր աշխատանքը կարճ միացումից հետո: Մոլորակագնացի անսարքությունների մասին NASA-ն իմացել Է անցած հանգստյան օրերին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով գործակալության կայքին:

Դրանք մարսագնացի ռոբոտացված ձեռքում հայտնաբերվել են այն պահին, երբ այն փորձել Է հորատումից հետո փոխադրել ապարների նմուշները:

Ներկայում NASA-ի ինժեներներն զբաղվում են անսարքության պատճառների պարզմամբ: Դրա վերացման համար կարող Է պահանջվել մի քանի օր: Գործակալության մասնագետները նշում են, որ առաքելության ապագայի համար անհանգստանալու  պատճառներ չկան:   

NASA-ի Curiosity մարսագնացը դեպի Կարմիր մոլորակ Է արձակվել 2011 թվականի նոյեմբերի 26-ին Atlas V 541  տանող հրթիռի միջոցով Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանի տիեզերակայանից: Մոլորակի վրա դրա վայրԷջքը տեղի Է ունեցել 2012 վականի օգոստոսի 6-ին Գեյլի խառնարանի շրջանում: Սա երրորդ մարսագնացն Է, որը NASA-ն արձակել Է Mars Science Laboratory ծրագրի շրջանակներում:


© 2009 ARMENPRESS.am