Խորհրդարանն ընդունեց ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակային ապահովության մասին օրենքը

13:29, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:

«Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել կենսաթոշակ՝ գործող Նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:

Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ պաշտոնաթող նախագահին կահավորված գրասենյակը, ինչպես նաև բնակարանը և տրանսպորտային միջոցը  հատկացնել ցմահ:


© 2009 ARMENPRESS.am