Վրաստանում թանկացել Է սննդամթերքը

12:32, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում աճել են մթերքների գները: Ինչպես IPN-ին հայտնել են մթերային խանութներում, բարձրանում Է պարենամթերքի գրեթե բոլոր տեսակների արժեքը: Նրանց տեղեկատվության համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում բուսական յուղի գներն աճել են միջինը 50 տետրիով: 25 տետրիով թանկացել են շաքարավազը եւ հնդկաձավարը: Թանկացել են նաեւ քաղցրավենիքը, սուրճը, աղը, հիգիենայի միջուցները եւ լվացամիջոցները:

Բացի այդ, մարտի 1-ից թանկացել են ալկոհոլային խմիչքները, ինչը կապում են ակցիզի բարձրացման հետ: Առնվազն 20 տոկոսով աճել են օղու եւ գարեջրի գները, բացառությամբ «Նատախտարի»-ի: «Կոկա-կոլա»-ի բոլոր արտադրատեսակների արժեքն աճել Է 10-25 տետրիով: Նաեւ հացի գների բարձրացում Է արձանագրվել:

Առեւտրի ներկայացուցիչների խոսքով՝ գները աճել այն բանից հետո, երբ սկսել Է արժեզրկվել լարին:


© 2009 ARMENPRESS.am