Ոստիկանները Երևանում 54-ամյա բնակարանագողի են ձերբակալել

10:55, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 4-ին` կեսգիշերն անց, հաղորդում է ստացվել, որ փորձում են մտնել Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, արագ դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողները, դուռը բանալիով բացելու պահին, բռնել և բերման են ենթարկել 1961թ. ծնված Հարություն Գ.-ին: Հարություն Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: 


© 2009 ARMENPRESS.am