Էրդողանի ինքնաթիռը չի կարողացել նորմալ վայրէջք կատարել

10:34, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական ինքնաթիռն Անկարայից Ստամբուլ կատարած չվերթի ժամանակ չի կարողացել նորմալ վայրէջք կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Պատճառը եղել է Սաուդյան Արաբիայից ժամանող մեկ այլ ինքնաթիռի հիդրավլիկ խանգարումը, ինչի հետևանքով այն երկար ժամանակ վայրէջք չէր կարողացել կատարել օդանավակայանում: Այս ամենի հետևանքով թուրքական օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել էին վայրէջքները: Այս նույն ժամանակահատվածում օդանավակայան ժամանող Էրդողանի անձնական ինքնաթիռը ևս չի կարողացել վայրէջք կատարել և շուրջ 18 րոպե ստիպված է եղել մնալ օդում և երկու շրջապտույտ իրականացնել: Դրանից հետո միայն այն վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում:


© 2009 ARMENPRESS.am