«Բորուսիա»-ն Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է

09:55, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթել է Դրեզդենի «Դինամո»-ին:

Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ  է դարձել հարձակվող Չիրո Իմոբիլեն: Իտալացին աչքի է ընկել հանդիպման 50-րդ և 90-րդ րոպեներին: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղի 24-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Մարկո Ռոյսին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բունդեսլիգայի շրջանակում «Բորուսիա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 7-ին` արտագնա խաղում մրցելով «Համբուրգ»-ի հետ:  


© 2009 ARMENPRESS.am