Նորվեգիայում նախապատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

22:06, 3 Մարտ, 2015

ՕՍԼՈ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի հայկական մշակութային ասոցիացիան ոգեկոչման բազմաբնույթ միջոցառումներ է ծրագրել` նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրա տարելիցին: Նման մասշտաբի միջոցառումները վկայում են, որ նորվեգացի հայտնի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի երկիրը և ժողովուրդը շարունակում են նրա առաքելությունը, և պահանջում, որ արդարությունը հաղթանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, միջոցառումները կազմակերպել է Նորվեգիայի եկեղեցու մշակութային գործակալությունը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ:

Ծրագիրը ներառում է կինոդիտումներ, լուսանկարների ցուցադրություն, թատերական ներկայացումներ, մշակութային դասաընթացներ, համերգներ և քաղաքական քննարկումներ: Նորվեգիայում արդեն ելույթ է ունեցել «Կոմիտաս» հայտնի կվարտետը: Առաջիկայում կայանալիք միջազգային համաժողովին կմասնակցեն Թաներ Աքչամը, Վաչե Թաչյանը, Յաիր Աուրոնը, Սեյհան Բայրակթարը և այլք:


© 2009 ARMENPRESS.am