«Կինոյի մասին» օրենքի նախագծի մասնագիտական հանձնաժողովը նիստ է անցկացրել

21:04, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կինոյի մասին» օրենքի նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները: 


© 2009 ARMENPRESS.am