ՌԴ-ի եւ Բելառուսի միութենական պետությունը չի փոխարինում ԵՏՄ-ին. Պուտին

16:46, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությունը չի փոխարինում Եվրասիական տնտեսական միությանը, սակայն ոչ պակաս կարեւոր խնդիրներ Է կատարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մարտի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:

«Շատ բան Է արվել նախորդ տարիներին: Մեկը մյուսին չի փոխարինում, նկատի ունեմ Ղազախստանի հետ մեր ընդհանուր շուկայի ստեղծումը»,-ասել Է Պուտինը:

«Բայց միութենական պետությունն ունի իր հարցերը, իր խնդիրները, որոնք մենք լուծում ենք»,-հավելել Է նա: ՌԴ-ի նախագահի խոսքով՝ այդ միավորումը ինչ-որ բանով նույնիսկ ավելի առաջադիմական Է, հատկապես սոցիալական բնույթի հարցերում:


© 2009 ARMENPRESS.am