ԵՄ-ն 1,2 մլրդ եվրոյի օգնություն Է ցուցաբերել Էբոլայի դեմ մղվող պայքարում. Մոգերինի

14:59, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա տենդի դեմ մղվող պայքարում Եվրամիության օգնությունը հասել Է 1,2 մլրդ եվրոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին Բրյուսելում հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Էբոլային նվիրված բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի բացմանը:

«Այսօր մենք պետք Է հույսի եւ հաստատակամության ուղերձ հղենք Էբոլայի դեմ մղվող պայքարում: Այդ պայքարը հիմնված Է համագործակցության եւ գործընկերության վրա»,-ասել Է Մոգերինին:  

Նրա խոսքով՝ «անցյալ տարվա հոկտեմբերին ԵՄ-ն 1 միլիարդ եվրո հատկացնելու պարտավորություն Էր ստանձնել Էբոլայի դեմ  արշավին աջակցելու համար»:   

«Այդ գումարը գերազանցվել Է: Մինչ այժմ ԵՄ-ն 1,2 մլրդ եվրո Է հատկացրել Էբոլայի դեմ մղվող միջազգային պայքարի շրջանակներում»,-նշել Է Մոգերինին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մարտի 2-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը փետրվարի 26-ից ի վեր ավելացել է 54-ով, վարակվածների թիվը՝ 88-ով: Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Արեւմտյան Աֆրիկայի, երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, մահացել է 9 հազար 714 մարդ, վարակվել է 23 հազար 913 բնակիչ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ վարակվել է 20 մարդ, մահացել են 8-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am