Պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը

12:14, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատը վայր դնելու մասին դիմումը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Նախքան օրակարգային հարցերին անցնելը տեղեկացնեմ, որ պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել հրաժարականի մասին դիմումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը ԱԺ նախագահին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել: Դիմումի հրապարակումից հետո 15 օր պատգամավորն իրավունք ուներ հետ վերցնել դիմումը: Ի դեպ, մանդատը վայր դնելու հայտարարությունից հետո որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ նա ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու փոխարեն շփոթվել պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: 


© 2009 ARMENPRESS.am