Ռուս սենատորները կրճատել են իրենց աշխատավարձերը

10:49, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի Դաշնության խորհրդի անդամները 10 տոկոսով կրճատել են իրենց աշխատավարձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին հաղորդել Է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով խորհրդարանի վերին պալատի կանոնակարգի կոմիտեի ղեկավար Վադիմ Տյուլպանովին:

Նաեւ 10 տոկոսով նվազեցվել են տրանսպորտի եւ գործուղման ծախսերը: Բացի դրանից, սենատորները պլանավորում են ամբողջովին հրաժարվել կազմակերպական տեխնիկայի եւ նոր սարքավորումների գնումներից: 

Նախաձեռնությունը կհաստատվի մարտի 4-ին պալատի հերթական նիստում:

Փետրվարի 24-ին Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը հանդես Է եկել կազմակերպական ծախսերի եւ պատգամավորների աշխատավարձերի կրճատման նախաձեռնությամբ: Այս գաղափարը պաշտպանել են Դաշնության խորհրդում, կառավարությունում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Կրեմլում նույնպես կրճատել են նախագահի վարչակազմի աշխատակիցների աշխատավարձերը:


© 2009 ARMENPRESS.am