Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Մեղրիում

09:50, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 2-ին` տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ դեպի հարավ գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.400 և արևելյան երկայնության 46.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան:


© 2009 ARMENPRESS.am