Ֆրանսիացի ռեժիսորը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կաննի փառատոնի

21:58, 2 Մարտ, 2015

ԿԱՆՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հասունանում է նոր սկանդալ, որի գլխավոր գործող անձինք են ռեժիսոր Փոլ Վերհովենը եւ Կաննի կինոփառատոնի ղեկավար կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Lenta.ru-ն, ռեժիսորը դատական հայց է ներկայացրել Կաննի փառատոնի դեմ այն պատճառաբանությամբ, որ նրա «Թինեյջերներ» ֆիլմը 2010թ. չէր ընդգրկվել փառատոնի ծրագրում` սեռական փոքրամասնությունների կյանքը շոշափելու համար: Նա տեսաուղերձ է հրապարակել եւ շեշտել, որ իր ֆիլմը կօգնի դեռահասներին չդիմել ահաբեկչության, ինքնասպանության, հանցագործության եւ այլատյացության:

73-ամյա ռեժիսորը պահանջում է, որ ֆիլմն ընդգրկի Կաննի փառատոնի այս տարվա  ծրագրում կամ փառատոնի ղեկավարությունը վճարի ֆրանսիական կինոթատրոններում ֆիլմի վարձույթի գումարը:

Կինոփառատոնի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ շեշտել, որ ռեժիսորի մեղադրանքներն անհեթեթ են, եւ փառատոնի ծրագրում են ընդգրկվում միայն բարձրորակ ֆիլմեր: Դատարանը որոշումը կկայացնի մարտի վերջին:      


© 2009 ARMENPRESS.am