Գագիկ Հարությունյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

15:05, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մարդտի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, դեսպանն ափսոսանք է հայտնել, որ այս ճանաչողական հանդիպումն ուշանում էր՝ Սահմանադրական դատարանի նախագահի զբաղվածության պատճառով։

Պարոն Հարությունյանը նորանշանակ դեսպանին ծանոթացրել է ՍԴ ստեղծման պատմությանն ու գործունեության առանձնահատկություններին, ապա հյուրի խնդրանքով հանգամանալից ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու հետագա անելիքները։ Երկուստեք կարեւորվել է ԱՄՆ դեսպանատուն-ՀՀ ՍԴ կապերի ամրապնդումը, եւ հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։


© 2009 ARMENPRESS.am