Երևանի Անդրանիկի փողոցում 71-ամյա կին է վրաերթի ենթարկվել

14:53, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 1-ին` ժամը 20.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am