Հայ զինծառայողները Չինաստանում կմասնակցեն հնգամսյա մասնագիտացված դասընթացների

13:40, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտի 2-ից կմասնակցեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում` ՉԺՀ ազգային պաշտպանության ակադեմիայում և պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվող հնգամսյա մասնագիտացված դասընթացներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 


© 2009 ARMENPRESS.am