Մյասնիկյան պողոտայում «Օպել-Վեկտրա»-ն բախվել է էլեկտրասյանը. 22-ամյա ուղևորը մահացել է

13:28, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 շինության մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան մարտի 1-ին` ժամը 02.50-ին, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նույն օրը` ժամը 21.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուղևորներից մեկը` 1993թ. ծնված Արթուր Մելիքյանը, մահացել է: Կատարվում է քննություն: 


© 2009 ARMENPRESS.am