Վարուժան Հակոբյանը և Սամվել Սևյանը կմասնակցեն ԱՄՆ շախմատի առաջնությանը

10:04, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Սամվել Սեւյանը մարտի 31-ից մինչեւ ապրիլի 14-ը Սենթ Լուիսում կմասնակցեն ԱՄՆ առաջնությանը: Նրանց մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Կամսկին, Նակամուրան, Սոն, Ռոբսոնը, Օնիշչուկը, Նարոդիցկին, Շանկլանդը, Գարեեւը, Տրոֆը, Հոլթը:

Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը նույն օրերին կմասնակցի Սենթ Լուիսում անցկացվելիք ԱՄՆ-ի կանանց առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

 

 


© 2009 ARMENPRESS.am