Նեմցովի հիշատակի երթի ընթացքում Մոսկվայում Գերագույն ռադայի պատգամավոր է ձերբակալվել

19:17, 1 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում զոհված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին անցկացվող սգո երթի ընթացքում ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: 

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել են իրավապահ մարմինները: 

Ուկրաինական պատգամավորը հրաժարվել է ենթարկվել ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին, ինչի համար էլ ձերբակալվել է: 


© 2009 ARMENPRESS.am