Թոմաս Մելիան Թուրքիային կոչ է արել Ցեղասպանության տարելիցին հաշտվել հայերի հետ

12:34, 28 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիան Թուրքիային կոչ է արել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հաշտության գալ Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» պարբերականը, այս մասին Մելիան խոսել է Թուրքիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման մասին հնչեցված հարցին ի պատասխան Մելիան նշել է, որ ԱՄՆ կառավարությունն ակնկալում է հայ և թուրք ժողովուրդների հաշտեցում: «Մենք հուսով ենք, որ թուրքական հասարակությունն ու թուրքական պետությունը այս տարելիցը կօգտագործեն որպես հարմար առիթ պատմական հաշտեցման համար»,- ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am