Ազգային պատկերասրահում Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի

23:24, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված` հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կբացվի մարտի 6-ին և կներառի գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։ Ներկայացված ստեղծագործությունները կնվիրաբերվեն Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտին։ Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 15-ը:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am