Հայերից բռնագրավված ունեցվածքով են նաև դրվել ներկայիս Թուրքիայի տնտեսության հիմքերը. ամերիկացի պրոֆեսոր

17:27, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ֆրեզնո վարչական շրջանի Satellite ուսանողական միությունում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման կարևորության և արդիականության մասին դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանի շրջանավարտ, պրոֆեսոր Սերխիո Լա Պորտանˋ ամփոփելով հայագիտության դասընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով The Collegian կայքը, պրոֆեսորն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է Ցեղասպանություննը ազդել այսօրվա համաշխարհային քաղաքակրթության վրա: «100 տարի անց մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը, այս ցեղասպանությունը, շարունակում է չճանաչված մնալ Թուրքիայի Հանրապետության կողմից: Դրա պատմական իրողությունը պարբերաբար կասկածի տակ է առնվումˋ այդ կերպ ոչ միայն վիրավորելով միլիոնավոր մարդկանց հիշատակը, այլև ուրացվում է պատմական արդարությունը և նրանց մարդկային արժանապատվությունը»,- նշել է դասախոսը:

Նա զուգահեռներ է տարել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև` ընդգծելով, որ հայերի զանգվածային բնաջնջման համար հատուկ կազմակերպություն է գործել, որը օրենքներ է մշակել և գործի դրել` լիազորելով հայերի տեղահանությունները և նրանց ունեցվածքի բռնագրավումը: Լա Պորտայի գնահատմամբˋ այս ամենի հիման վրա ստեղծվել է ժամանակակից Թուրքիայի տնտեսական հիմքերի մի մասը:

«Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Կարևոր է հիշել, որ նրանք պարզապես չեն անհետացել, պարզապես չեն մահացել: Նրանք սպանվել են գործակալի կողմից, որը երիտթուրքական Օսմանյան Թուրքիայի ռեժիմն էր»,- նշել է նա:


© 2009 ARMENPRESS.am