Տունը, որտեղ մեծացել Է Փոլ Մաքքարթնին, աճուրդում վաճառվել Է 231 հազար դոլարով

17:15, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիվերպուլում գտնվող բնակելի տունը, որտեղ իր մանկությունն Է անցկացրել բրիտանական The Beatles խմբի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին, Մեծ Բրիտանիայում կայացած աճուրդում վաճառվել Է 150 հազար ֆունտ ստեռլինգով (շուրջ 231 հազար դոլար), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական Guardian թերթին:

Տների վաճառքով զբաղվող Countrywide Property Auctions ընկերության սակարկությունները տեղի են ունեցել Cavern Club նորացված լիվերպուլյան ակումբում, որտեղ իր կարիերայի սկզբում հաճախ Էր ելույթ ունենում նշանավոր քառյակը:

«Մենք ուրախ ենք, որ վաճառել ենք The Beatles-ի եւ Լիվերպուլի պատմության այս կուլտային հատվածը»,-հայտարարել Է ընկերության մենեջեր Էնդրյու Բրաունը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մաքքարթնիների ընտանիքը Լիվերպուլի հարավի ոչնչով աչքի չընկնող այդ տուն Էր տեղափոխվել 1947 թվականին, երբ ապագա «բիթլը» չորս տարեկան Էր: Երեք ննջարաններով այդ թաունհաուսում Մաքքարթնին ապրել Է վեր տարի: Անշարժ գույքի նոր սեփականատիրոջ անունը չի բացահայտվում:


© 2009 ARMENPRESS.am