Իրանի ռազմածովային ուժերը «նոր ռազմավարական զենք» են փորձարկել

16:30, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զինված ուժերի լայնամասշտաբ վարժանքների վերջին օրը «նոր ռազմավարական զենք» Է փորձարկել, սակայն դրա բնութագրերը դեռեւս հայտնի չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը:

Իրանի ռազմածովային ուժերի լայնածավալ վարժանքներն սկսվել են փետրվարի 25-ին Օրմուզի նեղուցում: Վարժանքների ընթացքում Իրանը փորձել Է խոցել պայմանական թիրախը՝ ամերիկյան ավիակրի տեսքով մակետը:

Իրանի պետական հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ ԻՀՊԿ-ի հրամանատար փոխծովակալ Ալի Ֆադավին հայտարարել Է, որ նոր զենքը ապագայում կարող Է «որոշիչ» դեր խաղալ ռազմածովային ուժերի գործողություններում: Նոր զենքի բնութագրերի մասին ավելի մանրամասն տեղակատվություն նա չի հայտնել: Տեղական հեռուստատեսությունը ցուցադրել Է ջրի տակից հրթիռների արձակման կադրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am