Լոնդոնի մետրոյում կազմակերպել են ներքնազգեստների ցուցադրություն

14:09, 26 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Bluebella ներքին սպիտակեղեն արտադրող ընկերությունը ցուցադրություն Է կազմակերպել Լոնդոնի մետրոյում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին: Ցուցադրությունը, որը համաձայնեցվել Է մետրոյի ղեկավարության հետ, տեղի Է ունեցել Թոթենհեմ Քորտ Ռոուդ կայարանում:

Կիսամերկ աղջիկները մետրոյում հայտնվել են առավոտյան, երբ շատ ուղեւորներ մեկնում Էին աշխատանքի: Նշվում Է, որ ոչ բոլոր տղամարդիկ են հավանություն տվել տեղի ունեցածին: 

Ընկերության հիմնադիր Էմիլի Բենդելը պատմել Է, որ, կազմակերպելով ցուցադրությունը՝ Bluebella-ն հույս ուներ բարձրացնել ուղեւորների տրամադրությունը: «Լավ ներքնազգեստի տեսքը մեզ ներքին վստահություն Է տալիս, նույնիսկ եթե դուք մետրոյում խցկված եք մնացել աշխատանքի գնալիս»,- հայտարարել Է նա:

Bluebella առեւտրանիշը հռչակ Է ձեռք բերել այն բանից հետո, երբ Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» վեպի հեղինակի հետ բացառիկ պարտավորագիր Է կնքել համանուն ֆիլմում հայտնված ներքնազգեստի եւ սեքս-խաղալիքների հավաքածուների արտադրության մասին:


© 2009 ARMENPRESS.am