Գերմանիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդես

20:55, 19 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Էյնշթեյնի անվան ֆորումում փետրվարի 17-ին տեղի է ունեցել «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկտոր Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը վարել է Փարիզի նորագույն պատմության ինստիտուտի նախկին ղեկավար, Բեռլինի ազատ համալսարանի նորագույն պատմության պրոֆեսոր Պետեր Շյոթլերը: Ներկաների բազմաթիվ հարցերին պատասխանել է գրքի հեղինակը:

Միջոցառմանը մասնակցել է Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, ով միջոցառման ավարտին պատասխանեց ներկա լրագրողների հարցերին:

Տեղեկանք. «Մահ անապատում: Հայերի ցեղասպանությունը» գրքում հեղինակը պատմական հիմնավորումներով և փաստերով, նոր աղբյուրների տեղեկատվական հիմքերով ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, դրդապատճառներն ու ընթացքը:
  


© 2009 ARMENPRESS.am