Ֆինլանդիան հակված է առաջընթացի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում. Ուորլիք

19:03, 12 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան հակված է առաջընթաց գրանցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ուրախ էի հանդիպել Ֆինլանդիայի արտգործնախարար Տուոմիոյային և մյուսներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Ֆինլանդիան հակված է պրոգրեսի ԼՂ խաղաղ կարգավորման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Ուորլիքը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարից 11-ից հավաքվել են Ֆինլանդիայում` քննարկելու ԼՂ խնդրի լուծման ուղիները: 


© 2009 ARMENPRESS.am