Սամվել Սևյանը և Վարուժան Հակոբյանը կմասնակցեն ԱՄՆ շախմատի առաջնությանը

11:09, 6 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանը և Վարուժան Հակոբյանը կմասնակցեն ԱՄՆ շախմատի առաջնությանը: Սևյանը այս առաջնությանը կմասնակցի «Սպիտակ քարտ»-ի միջոցով:

Հայ շախմատիստները ԱՄն լավագույն շախմատիստի կոչման համար կպայքարեն Գատա Կամսկու, Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոնի, Ռեյ Ռոբսոնի, Ալեքս Օնիշչուկի, Դանիել Նարոդիցկու, Սեմ Շանկլանդի, Տիմուր Գարիևի, Կեյդոն Տրոֆի և Կոնրադ Հոլթի հետ մրցակցությամբ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրումէ  Chesdom կայքը: ԱՄՆ տղամարդկանց առաջնությունը կանցկացվի ապրիլի 31-ից մայիսի 14-ը Սենթ Լուիս քաղաքում: Երկրի գործող չեմպիոնը Գատա Կամսկին է: 


© 2009 ARMENPRESS.am