Հայ հրաձիգները շարունակում են ելույթները մյունխենյան մրցաշարում

16:24, 31 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում դեռ շարունակվում է հունվարի 29-ին մեկնարկած հրաձգության միջզագային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում են  հավաքականի մարզիկներ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոյանը և Լիա Սահակյանը:

12-ամյա Հայկն ու Վրեժը մասնակցել են օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց երիտասարդ տղաների վարժության 2-րդ մեկնարկին: Նրանց հաջողվել է բարելավել դիրքերը. 67 մրցակցից Հայկ Բաբայանը նախորդ 602,4 միավորի փոխարեն խոցել է 615,2 միավոր և բարձրացել 27-րդ հորիզոնական, իսկ Վրեժ Թորոսյանը 596,0 միավորի փոխարեն խոցել է 603,3 միավոր և գրավել 57-րդ տեղը: Այս մրցաշարը նրանց առաջին արտագնա մրցաշարն է: Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների պայքարում 80 մրցակցից Սուսաննա Հովհաննիսյանը երկրորդ մեկնարկին զիջել է դիրքերը 410,0 միավորի փոխարեն խոցել է 407,7 միավոր և գրավել 59-րդ տեղը, իսկ 14-ամյա Լիա Սահակյանը 399,9 միավորի փոխարեն 397,7 միավորով 76-րդ տեղում է: Նույն վարժության մեծահասակների պայքարում 83 կանանցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) խոցել է 409,0 միավոր և գրավել 66-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է հրաձգության ֆեդերացիան:

Երկրորդ մեկնարկին կմասնակցեն Իրինա Լաուերն ու Էլմիրա Կարապետյանը և այդքանով կավարտեն մեր մարզիկներն իրենց մրցելույթները: Մյունխենյան միջազգային մրցաշարը ուժեղագույններից է, որին մասնակցում են Աշխարհի շուրջ 700 հրաձիգ:


© 2009 ARMENPRESS.am