Հայ պատանիները հնարավորություն ունեն մասնակցելու 44-րդ նամակագրական միջազգային մրցույթին

19:28, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային փոստային միությունը /ՀՓՄ/,  որի անդամն է Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս «Հայփոստ» ՓԲԸ-ի,  հրավիրում է մասնակցելու 44-րդ նամակագրական միջազգային մրցույթին, որի թեման է «Պատմեք այն աշխարհի մասին, որտեղ կուզեիք մեծանալ»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, մասնակցության համար անհրաժեշտ է կազմակերպել մրցույթ ՀՀ մինչև 15  տարեկան երիտասարդների միջև, որի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև 2015թ. ապրիլի 30-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:

Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի մարտի 31-ը: 
Շարադրությունները պետք է ուղարկել  anna.barkhudarova@haypost.am հասցեով:


© 2009 ARMENPRESS.am